Լրահոս

30.01.2010 09:51

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը քննադատել է «ֆուտբոլային» դիվանագիտությունը

Հունվարի 28-29-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում «Հայկական հարցերի ուսումնասիրման կենտրոնի» կազմակերպած խորհրդաժողովում ելույթ ունենալով՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը  քննադատության  է ենթարկել Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը։

Մասնավորապես անդրադառնալով հայ-թուրքական ներկա հարաբերութունների ընթացքին՝ սրբազանն ասել է, թե տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունները չեն տիրապետում հայ ժողովրդի պատմությանը և չհաշվարկված քաղաքականություն են վարել Թուրքիայի հետ։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։