Ուսանողները դադարեցնում են հացադուլն ու դասադուլը և անցնում կլոր սեղան ձևաչափով քննարկումների
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ դադարեցնում են դասադուլն ու հացադուլը և անցնում կլոր սեղան ձևաչափով քննարկումների։
Շարմազանովը հայտարարեց, որ երեք կարևոր հարցի շուրջ են խոսել։ «Տղաներն առաջարկում են կլոր սեղան, մենք պատրաստ ենք իրականացնել կլոր սեղան։ Կլոր սեղանի ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը՝ և՛ մեր տղաների կողմից առաջարկված գիտնականները, և՛ դասախոսները ներկա են լինելու։ Քննարկելու ենք կրթության հանձնաժողովում, կլինեն կլոր սեղան լսումներ, որի ընթացքում կքննարկենք թե՛ տարկետման խնդիրը, թե՛ ուսանողության խնդիրները, թե՛ կրթության խնդիրը, բազում խնդիրներ։ Այդ ամենը լինելու է հրապարակային։ Մենք այսօր ևս մեկ անգամ ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսել յուրաքանչյուր քաղաքացու և ուսանողի ձայնը, մնացածն ինչ ընթացքով կգնա՝ ամսի 22-ին կերևա», -ասաց Շարմազանովը։
Դավիթ Պետրոսյանն էլ հայտարարեց. «Մենք փորձում ենք հնարավորինս լինել կոնստրուկտիվ։ Այս պահի դրությամբ մենք կարծում ենք, որ սա հնարավոր տարբերակներից լավագույնն է, և այն մարդիկ, ովքեր ցանկանում են, կարող են միանալ մեզ։ Պետք է դադարեցնել հացադուլն ու դասադուլը և պատրաստվել կլոր սեղանին։ Ինչ կլինի կլոր սեղանից հետո՝ կլինի կլոր սեղանից հետո»։

Աղբյուրը՝ Ազատություն