Հայաստանում ՌԴ ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են արել ՀՀ ՌՕՈւ և ՀՕՊ ուժերի հետ
Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի հերթապահ ավիացիոն ուժերի զինծառայողները համատեղ վարժանքներ են անցկացրել ՀՀ ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի միջոցների և ուժերի հետ: Այս մասին Razm.info-ին հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Վարժանքներին ներգրավվել է 300 զինծառայող և ավելի քան 50 միավոր զինտեխնիկա, այդ թվում նաև «Բուկ-Մ1» և Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներ, «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ՄիԳ-29 կործանիչներ:
Վարժանների ընթացքում մշակվել են օդային տարածք ներխուժած պայմանական օդային թիրախները հայտնաբերելու, ոչնչացնելու, ինչպես նաև օդային սահմաններն ու ռուսական զորամիավորման տեղեկայման վայրում գտնվող ստորաբաժանումների պաշտպանության, պայմանականորեն վթարված օդանավերին օգնություն ցուցաբերելու գործողություններ:
Կործանիչների թռիչքներն իրականացվել են ՀՕՊ ուժերի հերթաապահության գոտում՝ 100-ից մինչև 5000 մետր բարձրության վրա:

Աղբյուրը՝ razm.info