Քաղաքական

14.11.2017 11:03


«Հանուն գիտության զարգացման»-ի անդամներից հինգն անժամկետ հացադուլ են հայտարարել

«Հանուն գիտության զարգացման»-ի անդամներից հինգն անժամկետ հացադուլ են հայտարարել

Դասադուլի 6-րդ օրը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգն այսօր Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մասնաշենքի լսարաններից մեկում անժամկետ հացադուլ են սկսել։

Հացադուլավորների շարքում է նաև նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը։

«Նրանք սա արել են ուսանողական անտարբերությունն ու հանրային անտարբերությունը կոտրելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց համակարգող խմբի անդամներից Վահան Կոստանյանը։

Առայժմ լրատվամիջոցները հնարավորություն չունեն բարձրանալ և զրուցել բողոքի այս ծայրահեղ քայլին դիմած ուսանողների հետ։

Համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Այս խորագրի վերջին նյութերը