Լրահոս

14.11.2017 10:14


Կալանավորը փախուստի է դիմել «Նորք»-ի հիվանդանոցից

Կալանավորը փախուստի է դիմել «Նորք»-ի հիվանդանոցից

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից նոյեմբերի 14-ին` ժամը 05:30-ի սահմաններում, փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1987թ. ծնված Թելման Արշակի Ալավերդյանը:

ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1 կետով, 329 հոդվածի 1 մասով և 324 հոդվածի 1 մասով:

ՔԿՎ-ից խնդրում են Թ. Ալավերդյանին տեսնողներին զանգահարել 010-44-29-04, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը