Կարծիք

14.11.2017 07:57


Օ՜, ինչպիսի դաժանություն, օ՜, ինչպիսի ագրեսիա, օ՜, սարսափելի է

Օ՜, ինչպիսի դաժանություն, օ՜, ինչպիսի ագրեսիա, օ՜, սարսափելի է

Երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծությամբ էր զբաղվում ու 10-15 տարեկան երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն էր անում, այդ ամենը բացահայտվելուց հետո այսքան չսարսափեցիք:
Երբ ներառական կոչված աննորմալ համակարգը ներդրվեց (որոշ մարդկանց համար հսկայական գրանտներ ապահովելով) ու կրթական ծրագիրը չեն կարողանում մարսել համատեղ սովորող մտավոր խնդիրներ ունեցող և առողջ երեխաները, ձեզ դա չէր անհանգստացնում ու հիմա էլ չի մտահոգում:
Երբ գնդակոծվում են սահմանամերձ գյուղերի դպրոցները՝ մշտական սթրեսի մեջ պահելով երեխաներին, այդ դեպքերն էլ անտարբերության եք մատնում:
Ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաների վիճակն էլ ձեզ, կարծես, չի հուզում: Ոչ էլ ՀՀԿ-ացված հանրակրթության ընտրակեղծարարների բանակը:
Բայց հիմա հանկարծ՝ օ՜, ինչպիսի դաժանություն, օ՜, ինչպիսի ագրեսիա, օ՜, սարսափելի է...
Այն դեպքում, երբ դեռ պարզ չէ՝ արդյոք Ջ. Կիրակոսյանի անվան դպրոցում նման բան եղե՞լ է, թե ոչ...
Իհարկե՛, մտահոգվել պետք է, բայց այն դեպքում, երբ գործ ունենք փաստի, ոչ թե ծնողի ֆանտազիայի հետ...
Երբ պետք է՝ այսպես չենք տագնապում ու սարսռում, երբ պետք չէ՝ սկսում ենք մեր մազերը պոկել ու երեսներս ճանկռել...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը