Դատախազը պահանջեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման (լրացված)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով նիստը։ Այսօրվա նիստին մեղադրողը հանդես է եկել ճառով։
Նա պահանջել է Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2017 թվականի մարտի 22-ից։
Ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանին դատախազը պահանջել է դատապարտել 4 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։
Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 20-ին․ այդ օրը պաշտպանական կողմը հանդես կգա ճառով։

7or.am