Կարծիք

13.11.2017 09:08


350 հազար մարդու արտագաղթը հանրության «արգանդի վզիկի քաղցկեղի» արտահայտություն է

350 հազար մարդու արտագաղթը հանրության «արգանդի վզիկի քաղցկեղի» արտահայտություն է

Ի՜նչ էլ ահասարսուռ թեմաներ եք գտել ու ակտիվորեն «ռասկրուտկա» եք անում՝ չցանկանալով նկատել, որ գործող իշխանությունը տեղով մեկ մահաբեր պարացետամոլ է ու «Գարդասիլ» պատվաստանյութ է, ինչը վաղուց կուլ եք տվել, ինչով վաղուց պատվաստել են ձեզ:
350 հազար մարդու արտագաղթը հանրության «արգանդի վզիկի քաղցկեղի» արտահայտություն է:
Տնտեսության փլուզման, աղքատության և գործազրկության աճի հետևանքով հանրային մարմինը վաղուց «վաստակել» է առողջական խնդիրներ. կաթված, նյարդային համակարգի ծանր խախտումներ, կուրություն, խոսելու հնարավորության կորուստ:
Ձևավորված «հոգևոր» անապատի պայմաններում, ապագայի հանդեպ անորոշության մթնոլորտում հանրությունը վաղուց վարակվել է վեներական հիվանդությամբ...
Հիմա ի՞նչն է ձեզ սարսափեցնում, երբ Բաղրամյան 26-ն ինքնին խորհրդանշում է «Գարդասիլն» ու պարացետամոլը...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը