Նոյեմբերի 12-ին՝ ժամը 17.50-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շուրջ 5 րոպե կրակել է Բարեկամավան գյուղի վրա: Ժամը 18.20-ից գյուղի գնդակոծությունը վերսկսվել է: Այս մասին հայտնում է aravot.am-ը։
Բարեկամավանցիների վկայությամբ` ադրբեջանական զինուժը կրակել է խոշոր տրամաչափի գնդացիրներից, ԱԳՍ-ից:
Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնել է, որ ժամը 19-ից գյուղի գնդակոծությունը դադարել է: Նա հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ գյուղի շինություններին պատճառված վնասը առավոտյան պարզ կլինի և հավելել, որ այդ պահին գնդակոծությունից հրաշքով կենդանի մնացած համագյուղացու կենացն են խմում:
Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բարեկամավանը