Երկիր մոլորակի բնակչության թիվը շուտով կհասնի 7 մլրդ–ի
Ըստ գիտնականների կանխատեսումների՝ 2011թ. կեսերին Երկիր մոլորակի բնակչությունը կհատի 7 մլրդ-ի սահմանը։ Մասնագետները կոչ են անում ավելի գործուն կերպով անցկացնել ընտանիք կազմելու վերաբերյալ բացատրական աշխատանքները։
2011թ. հունվարի 1-ին աշխարհի բնակչությունը կկազմի 6 934 196 000 (վեց միլիարդ ինը հարյուր երեսունչորս միլիոն հարյուր ինսունվեց հազար) մարդ։ Այդ մասին դեկտեմբերի 28-ին հաղորդել է ժողովրդագրական հետազոտությունների գերմանական հիմնադրամը (DSW)։ Դա նշանակում է, որ մոլորակի բնակչությունը մեկ տարում ավելացել է 80 մլն-ով։
7 մլրդ-ի սահմանը, գիտնականների կանխատեսումների համաձայն, կհատվի հաջորդ տարվա կեսերին։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր րոպեում 156 մարդ է ծնվում։
Բնակչության մեծ մասը՝ 5,7 մլրդ մարդ՝մոլորակի վրա բնակվող մարդկանց 82%-ը, ապրում է զարգացող երկրներում։ DSW-ի կանխատեսումներով՝ 2050թ. նրանք կավելանան ևս 2,2 մլրդ-ով։