Սերժ Սարգսյանը մտադիր է «մաքրե՞լ» նախարարների կաբինետը
Այսօր մամուլում լուրեր են տարածվել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում մտադիր է «թարմացնել» նախարարների կաբինետը։ Խոսքը մասնավորապես 7 նախարարների պաշտոնանկ անելու մասին է, այդ թվում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի։
«7օր»-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, նշված կառույցների մամուլի ծառայություններից հերքել են այդ տեղեկությունը։
Մասնավորապես Սփյուռքի նախարարության մամուլի վարչության պետ Թևոս Ներսիսյանն ասել է.
-Կլյաուզա է եղել. այդպիսի խոսակցություն ընդհանրապես չկա։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվական բաժնի պետ Կարինե Եսայանն էլ նշել է, որ պաշտոնապես որևէ տեղեկություն չունի։
-Ընդհա՛նրապես չի համապատասխանում իրականությանը,- վերոնշյալ տեղեկությունները հերքել է նաև ԱԱԾ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծվին Բաղրամյանը։
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանն էլ «7օր»-ին ասել է, որ ոստիկանապետը պաշտոնանկ չի արվել.
-Ոստիկանապետը տեղում աշխատում է,- հաստատել է նա։
Մի շարք նախարարների պաշտոնանկ անելու մասին տեղեկություն չունեին նաև ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական Արամ Անանյանն էլ «7օր»-ին ասել է, որ պաշտոնական որևէ տեղեկություն չկա։
ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը «7օր»-ին փոխանցել է, որ բացի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանից, մնացած նախարարների մասով տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում։
Ի դեպ, նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ ԽաչիկԳալստյանն արդեն ասել է, որ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ԱրմենԳրիգորյանըհրաժարականէներկայացրելծանրաբեռնվածությանպատճառով, իսկ ԲՀԿ-ն, որպես նոր նախարարի թեկնածու, առաջարկել է Աշխատանքի տեսչության պետ ԱրթուրՊետրոսյանին։
Սերժ Սարգսյանը մտադիր է «մաքրե՞լ» նախարարների կաբինետը
Այսօր մամուլում լուրեր են տարածվել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում մտադիր է «թարմացնել» նախարարների կաբինետը։ Խոսքը մասնավորապես 7 նախարարների պաշտոնանկ անելու մասին է, այդ թվում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի։
«7օր»-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, նշված կառույցների մամուլի ծառայություններից հերքել են այդ տեղեկությունը։
Մասնավորապես Սփյուռքի նախարարության մամուլի վարչության պետ Թևոս Ներսիսյանն ասել է.
-Կլյաուզա է եղել. այդպիսի խոսակցություն ընդհանրապես չկա։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվական բաժնի պետ Կարինե Եսայանն էլ նշել է, որ պաշտոնապես որևէ տեղեկություն չունի։
-Ընդհա՛նրապես չի համապատասխանում իրականությանը,- վերոնշյալ տեղեկությունները հերքել է նաև ԱԱԾ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծվին Բաղրամյանը։
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանն էլ «7օր»-ին ասել է, որ ոստիկանապետը պաշտոնանկ չի արվել.
-Ոստիկանապետը տեղում աշխատում է,- հաստատել է նա։
Մի շարք նախարարների պաշտոնանկ անելու մասին տեղեկություն չունեին նաև ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական Արամ Անանյանն էլ «7օր»-ին ասել է, որ պաշտոնական որևէ տեղեկություն չկա։
ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը «7օր»-ին փոխանցել է, որ բացի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանից, մնացած նախարարների մասով տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում։
Ի դեպ, նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն արդեն ասել է, որ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել ծանրաբեռնվածության պատճառով, իսկ ԲՀԿ-ն, որպես նոր նախարարի թեկնածու, առաջարկել է Աշխատանքի տեսչության պետ Արթուր Պետրոսյանին։7or.am