Լրահոս

30.12.2010 09:31


Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Հարգելի՛ ընթերցողներ, «7 օրի» խմբագրակազմը շնորհավորում է ձեզ՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։

Թող գալիք 2011–ը Հայաստանի Հանրապետության համար լինի դրական փոփոխությունների, ինչպես նաև  խաղաղության և ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանության համար մղվող վճռական պայքարի տարի։

Ինչ վերաբերում է «7 օրի» աշխատանքային ռեժիմին, ապա այն ամբողջ ծավալով   կվերականգնվի 2011–ի հունվարի  10–ից։

Ի դեպ, եթե մինչև այդ տեղի ունենան ուշագրավ իրադարձություններ, ապա մենք անպայման կանդրադառնանք դրանց։ Այնպես որ հետևե՛ք մեր կայքէջի և բլոգի թարմացումներին նաև տոնական օրերին։

Հա, չմոռանանք խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր առաջնորդվում են «որտեղ հաց՝ էնտեղ կաց» կարգախոսով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին որևէ տեղ հացի պակաս չի զգացվի՝ արժե ժամանակավորապես հրաժարվել այդ տխրահռչակ կարգախոսից, քանի որ ավելորդ կալորիաներ հավաքելու վտանգը կչոքի ձեր դուռը, որից հետո պարզ կդառնա, որ «պետք է լինել չաղ ու բախտավոր» մեկ այլ ոչ պակաս տխրահռչակ կարգախոսի իրագործումն առողջական տեսանկյունից այնքան էլ ցանկալի չէ։ Ի վերջո չպետք է մոռանալ, որ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոները ոչ թե գաստրոնոմիական բնույթի են,  այլ՝ հոգևոր։

Այսքանը։ Առայժմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը