2017-ի ԱԺ ընտրությունների արդյունքում հասարակությունը որպես քաղաքական սուբյեկտ վերջնականապես դուրս մղվեց քաղաքական գործընթացներից. Բ26-ի հաճախորդ ուժերն ու 10 հազար դրամն արեցին իրենց «սև» գործը: Դե իսկ իշխանությունները միշտ են «սև» գործով զբաղվել:
Ինչ վերաբերում է կուսակցություններին, որոնց մի մասին ընդունված է իշխանական, իսկ մյուս մասին՝ ընդդիմադիր համարել, ապա դրանք նույնպես դուրս են մղվել քաղաքական կյանքից: Դա ամրագրվեց նույն 2017-ի ընտրություններով:
Ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքը քաղաքական հարաբերությունները տեղափոխեցին իշխանական կաբինետներ:
Ասպարեզում երևացող կուսակցությունները ձևականորեն են միասնական թվում: Իրականում կան խմբավորումներ միևնույն կուսակցության ներսում և այդ խմբավորումները միմյանց դեմ պայքարում են՝ ամենքն իր խելքի (կամ դրա բացակայության) և ռեսուրսների չափով:
Ընդդիմախոսների բացակայության պայմաններում («Ելք»-ը, ինքներդ եք հասկանում, իշխանությունների ընդդիմախոսը չէ, այլ օգտագործվում է իշխանական այս կամ այն խմբավորման կողմից), մրցակցությունը ՀՀԿ-ի ներսում ու պաշտոնյաների միջև է: Կիրառվում են տարբեր գործիքակազմեր: Ով ինչ ունի «մեյդան» է հանել: Միմյանց վրա առանձին իշխանավորներ ցեխ են շպրտում և իրար «փչացնում» «անկախ» մամուլի, ֆեյսբուքային «հեղափոխության» և այլ միջոցներով:
Հիմա եկել է փողոցում շոուներ կազմակերպելու ժամանակը (բանակի թեման ընդամենը առիթ է): Դե այնպես, ինչպես տխրահռչակ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, երբ վերջում դրածոները հավաքվածներին կոչ էին անում լքել Բաղրամյան փողոցն ու հավաքվել Օպերայի բակում, քանզի իշխանության ներսում հարաբերությունները պարզվել էին և շոուն արդեն ավարտվել էր:
Մի խոսքով, արքունիքում իրար են ուտում: Իսկ դեռ ինչե՜ր ենք տեսնելու 2018-ի ապրիլին ընդառաջ: Առայժմ իրար վրա կրակում են «մուտիլովկաներով», բայց հետո ավելի կոշտ մեթոդներ կլինեն:
Ընդամենը մի քանի ամսից՝ մշտական քաոս ենթադրող Սահմանադրության պայմաններում, պատկերավոր ասած, շունը տիրոջը չի ճանաչելու: Հանրային շահ, բնականաբար, այս «բազառներում» չկա, միայն աթոռի ու ռեսուրս տնօրինելու կռիվ է:
Կդիմանա՞ Հայաստանն այս աթոռակռվին ու գզվռտոցներին:
Ներիշխանական գզվռտոցի մասին

Հայկ Ուսունց