Քաղաքական

08.11.2017 20:56


Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ. ՌԴ ԱԳՆ

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ. ՌԴ ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին APA գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Հաշվի առնելով ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հոկտեմբերի 16-ին Ժնևում անցկացված գագաթնաժողովի արդյունքները՝ համանախագահները ծրագրում են մինչ տարեվերջ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Մինչ այդ հանդիպումը համանախագահներն առանձին խորհրդակցություններ կանցկացնեն արտգործնախարարների հետ։ Ներկա պահին համանախագահները աշխատանք են իրականացնում այդ խորհրդակցությունների վայրի և ժամկետի որոշման ուղղությամբ»։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր այն մասին, որ նոյեմբերի 16-ին Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը