Լրահոս

07.11.2017 12:14


Ավազակային հարձակում՝ Երևանում. դանակի սպառնալիքով վերելակի մեջ թալանել են առողջապահության նախարարության գլխավոր մասնագետին

Ավազակային հարձակում՝ Երևանում. դանակի սպառնալիքով վերելակի մեջ թալանել են առողջապահության նախարարության գլխավոր մասնագետին

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Շինարարների փողոցի 15/2 շենքի վերելակում անհայտ անձը դանակի սպառնալիքով հափշտակել է նույն շենքի բնակիչ՝ 35-ամյա Հ. Ղ.-ի դրամապանակը և դիմել փախուստի։

Ոստիկանններն ու քնիչները պարզել են, որ ավազակային հարձակման հետևանքով տուժածից հափշտակել են ոչ միայն դրամապանակը, այլ նաև զեղչային քարտեր։ Վնասի չափը պարզվում է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Հ. Ղ.-ն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ Իսկ կատարվածի մասին ոստիկաններին հայտնել է նրա ամուսինը՝ 41-ամյա Ս. Մ.-ն, ով նունպես աշխատում է առողջապահության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը