Մեզ մոտ Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված ամենամոդայիկ ձևակերպումը հետևյալն է. «Պետք է Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան»: Դրա տակ նաև ներքաղաքական ենթատեքստ է դրվում՝ դեմագոգիայի հսկայական չափաբաժնով:
Անշո՛ւշտ, «Պետք է Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան»-ը վատ ձևակերպում չէ, բայց ներկա գործընթացների բնույթը հաշվի առնելով՝ այն վերաբերում է ավելի շատ ձևին, քան բովանդակությանը:
Իհարկե լավ կլինի, որ Ղարաբաղը նստի բանակցային սեղանի շուրջը, բայց հիմա մենք այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ բանակցային սեղանից դուրս է մնացել Հայաստանը և, հետևաբար, պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն դառնա ակտիվ սուբյեկտ, որպեսզի իր հետևից տանի նաև Ղարաբաղին:
Ճիշտ է, ֆորմալ տեսանկյունից Հայաստանը մասնակցում է Ղարաբաղի հարցով բանակցություններին, սակայն միայն ֆորմալ: Մեր փոխարեն ուրիշներն են սկսել որոշումներ կայացնել և ակտիվ առևտրի մեջ են մտել իրար հետ: Պատճառն այն է, որ Հայաստանը թուլացել է, իսկ թույլի հետ որևէ մեկը հաշվի չի նստում:
Ղարաբաղի հարցով իրենց շահերն են առաջ մղում Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ն: Ամեն մի երկիր փորձում է առավելագույնը քաղել և ամրապնդել իր դիրքերը: Մաքսիմալիստը նշվածների մեջ, բնականաբար, Ադրբեջանն է, որն ուզում է ամեն ինչ և միանգամից: Իր այդ մաքսիմալիզմով էլ Ալիևը ակամայից դառնում է ՀՀ ու ԼՂՀ անվտանգության երաշխավորը, քանզի Երևանից վաղուց է հայտարարվել, թե կողմ են «Տարածքներ՝ խաղաղության ու Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դիմաց» բանաձևին: Այսինքն, եթե Ալիևն «այո» ասի, ապա տարածքները հանձնելը միանգամից կյանքի կկոչվի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:
Շրջանառության մեջ հիմա դրված է յուրօրինակ փուլային տարբերակ: Առաջին փուլում նախատեսված է ազատագրված 5 շրջանների վերադարձը:
Ալիևը չի համաձայնում 5 շրջանը միանգամից ստանալուն, քանզի դրա գինը խաղաղապահների տեղակայումը պետք է լինի: Ալիևը դեմ է խաղաղապահներին, որովհետև Ադրբեջանը դիտարկում է որպես սեփական սուլթանատ, որտեղ, ըստ իրեն, չեն կարող այլ պետության զորքեր լինել:
Երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում է, որ եթե Կրեմլում շատ ուզենան, ապա կարող են լուծել Ղարաբաղի հարցը, նկատի ունի այն, որ ՌԴ ազդեցությունը տարածաշրջանի ու մասնավորապես՝ ՀՀ-ի վրա մեծ է, և ուրեմն անհրաժեշտ ճնշումների դեպքում հարցը գլուխ կբերվի: Ինչ-որ առումով Էրդողանը ճիշտ է, բայց Կրեմլը քայլ անելու համար Ադրբեջանից գին է ուզելու (Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ռուսական զորքերի տեղակայումը ղարաբաղա-ադրբեջանական շփման հատվածում): Ալիևն այդ գինը չի ուզում վճարել և պատրաստվում է պատերազմի:
Իսկ ի՞նչ են անում Հայաստանում: Մեզ մոտ նման «մանր» հարցերով չեն զբաղվում: Այստեղ զբաղված են պաշտոնակռվով և «մուտիլովկաներով», քանզի կորցրել են իրավիճակը համարժեք գնահատելու կարողությունը, կամ էլ՝ ցանկությունը:
Եթե մեծ պատերազմի վտանգի առաջ կանգնած երկրում շինծու մեղադրանքով դատում են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեր բանակը ղեկավարած Սամվել Բաբայանին, ապա դա նախևառաջ համարժեքության կորստի դրսևորում է:
Ղարաբաղը, իսկ հիմա արդեն նաև Հայաստանը կարող են բանակցային սեղան վերադառնալ և պաշտպանել մեր շահերը, եթե ներքին կյանքում մենք ունենանք մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին համարժեք զարգացումներ: Հապաղելն ու ժամանակի կորուստ ունենալը քաղաքական ինքնասպանության պես մի բան կլինի:
Ինչպես վերադարձնել Հայաստանը բանակցային սեղան

Կորյուն Մանուկյան