Լրահոս

07.11.2017 07:47


«Ռոսիա Մոլ»-ի մոտ վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

«Ռոսիա Մոլ»-ի մոտ վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Նոյեմբերի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ «Ռոսիա Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի դիմաց, Opel մակնիշի 34 RT 463 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով՝ հենց գետնանցման վրայով, դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը