-Ամեն ինչ դեռ առջևում է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի կշիռը միջազգային քաղաքական գործընթացներում ակնհայտորեն բարձրացավ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «ֆուտբոլային» դիվանագիտությունից Հայաստանի ստացած օգուտների մասին՝ ասել է Հայաստանի Քրիստոնեա Դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանն այսօր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների պատասխանատու մասնակիցն է։
-Ակնհայտ է այն իրողությունը, որ տարածաշրջանում որևէ տնտեսական (և ոչ միայն տնտեսական) նախագիծ չի կարող հեռանկար ունենալ, եթե նախատեսված է պետություններից որևիցե մեկին մեկուսացնելու համար։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական դերն ու մասնակցությունը տարածաշրջանային խնդիրներում վերաիմաստավորվեց,-նշել է նա։
Խոսրով Հարությունյանը վստահեցրել է, որ հիմա մենք ավելի վստահելի գործընկեր ենք միջազգային հանրության համար, ինչը շատ խոշոր կապիտալ է ու ձեռք է բերվում դժվարությամբ։
Հայաստանն օգուտ ունեցա՞վ «ֆուտբոլային» դիվանագիտությունից

7or.am