Նոյեմբերի 4-ին կալանավորել են Ադրբեջանում Զորահավաքի և զորակոչի պետական ծառայության Աստարայի շրջանի զինվորական կոմիսարիատի պետ Քենան Իսգենդերովին (Kənan İsgəndərov): Այս մասին հայտնել է ադրբեջանական Report լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական մեկ այլ՝ Ölkə լրատվակայքն իր հերթին հավելում է, որ զինկոմիսարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 3-ամսյա կալանքը:
Նշվում է, որ ձերբակալված զինկոմիսարը Ադրբեջանում հայտնի ձեռնարկատեր Զաման Իսգենդերովի (հայտնի է որպես «Ունիվերմագ Զաման») թոռն է: Առայժմ պարզ չէ, թե այս ազգակցական կապը զինկոմիսարի ձերբակալման հետ ինչ առնչություն ունի, կամ առհասարակ որևէ առնչություն ունի՝ թե ոչ:
Հավելենք, որ Զամանի որդին՝ Նիզամի Իսգենդերովը (ձերբակալվածի հայրը կամ հորեղբայրը), նախկինում եղել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, պատգամավոր, սակայն հեռացվել է 2010 թ.:
Ադրբեջանում զինվորական կոմիսարի են ձերբակալել

Աղբյուրը՝ razm.info