Կարծիք

06.11.2017 10:46


Թուրքը խաղաղ գրավել է մեր քաղաքը․ Մաշտոցյան Մատենադարանը վերից նայում է թուրքական բազարին

Թուրքը խաղաղ գրավել է մեր քաղաքը․ Մաշտոցյան Մատենադարանը վերից նայում է թուրքական բազարին

Այսօր Մաշտոցի պողոտան համարյա ծայրից-ծայր անցա ու ապշեցի...
Նախկինում գործող, այսպես ասած, բրենդային խանութներից հետք չի մնացել: Այդ տարածքերում լցված են թուրքական ապրանքներ. հագուստ, կոշիկ, պայուսակ ու էլի թուրքական անորակ զիբիլեղեն...
Պարզ է, որ Հագուստի թանկ սրահներն այլևս ոչ ոքի պետք չեն. ժողովրդի ձեռքին փող չկա: Եվ ահա այդ սրահները վերածվել են թուրքական ռեզինահոտ ու էժան ապրանքներով լեցուն խանութների:
Մաշտոցյան Մատենադարանը վերից նայում է թուրքական բազարին...
Ասածիս մեջ հայրենասիրություն մի փնտրեք:
Տեղական արտադրանքի բացակայության պայմաններում միշտ էլ դատարկ տեղը մի բան լցվում է: Բայց թե ինչո՞ւ միայն թուրքական՝ դա է զարմանալին...
Թե ինչ է հաջորդում տնտեսական էքսպանսիային՝ չասեմ, էլի...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը