ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 50.06 %-ը
Կիրակի օրը հանրապետության 69 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է 243 335 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցողների 50.06%-ը:
Ախթալայում ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը պարտվել է Ախթալայի նախկին քաղաքապետ, անկուսակցական Սուրեն Թամազյանին:
Ապարանում ընտրվել է քաղաքապետի միակ թեկնածու, ՀՀԿ-ական, «Գնթունիք»-ի հիմնադիր Կարեն Եղիազարյանը։
Արտաշատում ընտրվել է միակ թեկնածու, ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանը:
Կապանում վերընտրվել է միակ թեկնածու, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը:
Սիսիանում՝ ՀՀԿ-ական Արթուր Սարգսյանը:
Քաջարանում՝ ՀՀԿ-ական Մանվել Փարամազյանը:
Ալավերդիում՝ ՀՀԿ-ական Սասուն Խեչումյանը:
Ստեփանավանում՝ ՀՀԿ-ական Միքայել Ղարաքեշիշյանը:
Գորիսի քաղաքապետ է ընտրվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, 26-ամյա Առուշ Առուշանյանը:
Ճամբարակում՝ «Գեգամետ» ընկերության ջարդիչ տեղամասի պետ Վազգեն Ադամյանը։
Աչաջուրում՝ ՀՀԿ-ական, բայց ինքնաառաջադրված Կարեն Ղալթախչյանը։
Ծաղկահովիտում՝ համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Նորաին Հակոբյանը:

Ալագյազում՝ անկուսակցական Ջասմ Մախմուդովը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրը:
Ռյա Թազա համայնքում վերընտրվել է ՀՀԿ-ական Ազիզ Մհոյանը։
Բյուրեղավանում՝ համայնքի գործող ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Բալասյանը:
Ակունքում՝ համայնքի գործող ղեկավար և միակ թեկնածու Հունան Ռուբենյանը։
Մասնակցության ամենաբարձր՝ 78.33% ցուցանիշը գրանցվել է Ենոքավանում։
Ամենացածրը՝ 15,42%, Սասունիկում:
7or.am