Այսօր կշարունակվի Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ հարցաքննվել էր Սամվել Բաբայանը։ Նա դատարանում ևս հայտարարել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Հարցաքննությունից հետո Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելուև դատարանից ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել։ Որպես հիմնավորում նա նշել էր, որ դատարանում ավարտվել են ապացույցների հետազոտման և վկաների հարցաքննության փուլերը, և կալանքը փոխելու միջնորդությունը մերժելու դատարանի նախորդ որոշման հիմքերը, թե Սամվել Բաբայանը կարող է ազդել վկաների, մասնավորապես՝ Աշոտ Շուշանյանի ցուցմունքների վրա, այլևս առոչինչ են։
Այսօր կշարունակվի Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ հարցաքննվել էր Սամվել Բաբայանը։ Նա դատարանում ևս հայտարարել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Հարցաքննությունից հետո Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և դատարանից ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել։ Որպես հիմնավորում նա նշել էր, որ դատարանում ավարտվել են ապացույցների հետազոտման և վկաների հարցաքննության փուլերը, և կալանքը փոխելու միջնորդությունը մերժելու դատարանի նախորդ որոշման հիմքերը, թե Սամվել Բաբայանը կարող է ազդել վկաների, մասնավորապես՝ Աշոտ Շուշանյանի ցուցմունքների վրա, այլևս առոչինչ են։
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել էր Սամվել Բաբայանի կալանքը փոխելու պաշտպանի միջնորդությունը։
7or.am