Նոյեմբերի 2-ին՝ ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել 1934 թ. ծնված Հենրիկ Բ.-ն, որը հայտնել է, որ վայր է ընկել Տերյան փողոցի թիվ 105 շենքի բակում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 83-ամյա տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 15.20-ին, Տերյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն:
*** Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12.40-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաբաջանյան փողոցի թիվ 152/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված Գայանե Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Վրաերթի են ենթարկվել 83-ամյա և 9-ամյա քաղաքացիներ
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել 1934 թ. ծնված Հենրիկ Բ.-ն, որը հայտնել է, որ վայր է ընկել Տերյան փողոցի թիվ 105 շենքի բակում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 83-ամյա տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 15.20-ին, Տերյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12.40-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաբաջանյան փողոցի թիվ 152/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված Գայանե Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: