Կարծիք

04.11.2017 09:38


Պաշտոնյաների տներում միայն հիվանդ հանճարնե՞ր են ծնվում՝ գիտության թեկնածուի ու դոկտորի վկայականներով

Պաշտոնյաների տներում միայն հիվանդ հանճարնե՞ր են ծնվում՝ գիտության թեկնածուի ու դոկտորի վկայականներով

Առաջ, երբ հարցնում էինք՝ ինչպե՞ս է պատահում, որ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները մի քանի օրում ատենախոսություն են պաշտպանում ու դառնում են գիտության թեկնածու, իսկ ոմանք էլ՝ նույնիսկ գիտության դոկտոր, իշխանությունից այս հարցին հարցով էին պատասխանում՝ ինչո՞ւ եք կարծում, որ պաշտոնյաների երեխաները տաղանդավոր չեն, նրանք տաղանդավոր երեխաներ են:
Հիմա էլ լսեցի իշխանավորներից մեկի խոսքը, որն ասում է՝ պաշտոնյաների երեխաները եթե առողջ լինեն, նրանք էլ կգնան բանակ: Եթե...
Չհասկացա՝ իշխանավորների, պաշտոնյաների տներում միայն հիվանդ հանճարնե՞ր են ծնվում՝ գիտության թեկնածուի ու դոկտորի վկայականներով, բայց...ռախիդ...
Ի դեպ, ՀՀԿ-ական վերնախավի անդամ մի երիտասարդ կա՝ Միհրան Հակոբյան անունով, որը պարծենում է, թե ինքը 24 տարեկանում է թեկնածուական պաշտպանել, բայց հիմա որպես օրենսդիր ԱԺ-ում նստած նախագծերի տեքստերը շրթունքներով է կարդում (ասենք, ինչպես տարրական դասարանի երեխաները):
Էնքան զվարճալի պատկեր է:
Դե, շրթունքներով տեքստ կարդացողին էլ ո՞նց տանեին բանակ ու հանեին դիրքեր: Ախր, թշնամին նրա շրթունքների շարժումը կտեսներ ու կհարձակվեր:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը