Լրահոս

03.11.2017 19:47


Մարմնավաճառներից որպես միջնորդավճար է վերցրել 1000-3000 դրամ

Մարմնավաճառներից որպես միջնորդավճար է վերցրել 1000-3000 դրամ

Հյուրանոցում ադմինիստրատիվ աշխատանքին զուգահեռ լրացուցիչ եկամուտ ունենալու նպատակով մարմնավաճառների հետ պայմանավորվածություն է ձեռքբերել և հաճախորդներով ապահովել, իսկ որպես միջնորդավճար ստացել է 1000-3000 դրամ:

Ըստ մեղադրանքի՝ Սաթենիկը 2015թ. հոկտեմբերից մինչև 2016թ դեկտեմբեր ամիսը աշխատելով Գյումրիում գործող հյուրանոցային համալիրում որպես ադմինիստրատոր, գույքային օգուտ ստանալու և հյուրանոցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառությամբ զբաղվող Ի.Մխիթարյանի, Լ.Խաչատրյանի, Մ.Թորոսյանի, Մ.Թաթոյանի, Զ.Եգանյանի հետ` հյուրանոց այցելած հաճախորդների հետ վճարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար:

Նշված ժամանակահատվածում պարբերաբար զանգահարել է մարմնավաճառներին ու հրավիրել հյուրանոց, որտեղ նրանք 5.000-10.000 ՀՀ դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություն են ունեցել անծանոթ անձանց հետ, իսկ որպես միջնորդավճար յուրաքանչյուր անգամ իրեն վճարել են 1000-3000-ական ՀՀ դրամ գումար:

Սաթենիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը