Լրահոս

29.12.2010 12:19


ԵՄ-ը արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ հայցին

Ադրբեջանոմ ԵՄ ներկայացչությունը պաշտոնական պատասխան է ողղարկել Ադրբեջանի ԱԳՆ հայցին։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը պաշտոնական բողոքի նոտա էր հղել Ադրբեջանում Եվրամիության ներկայացչության ղեկավար Ռոլան Կոբիային և Լեհաստանի դեսպան Միխալ Լեբենդեին։

Պաշտոնական Բաքուն «անընդունելի էր հայտարարել Եվրախորհրդում Հայաստանի գործերով գլխավոր համազեկուցող, լեհ պատգամավոր Թոմաշ Պորեբայի այցը Լեռնային Ղարաբաղի տարածք»։

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի գործերով գլխավոր համազեկուցող Թոմաշ Պորեբան դեկտեմբերի 19-ից այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղում, որտեղ հանդիպումներ էր անցկացրել ԼՂ ղեկավարության հետ և քննարկել հարցեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության լուծման, տարածաշրջանի իրադրության ու երկկողմանի հարաբերությունների մասին։

Այս խորագրի վերջին նյութերը