Այս գիշեր Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակիցներից Էդիկ Գրիգորյանը: Այս տեղեկությունը հաստատեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյան :
Էդիկ Գրիգորյանը գիշերը բողոքել է սրտի շրջանում ունեցած ցավերից, ինչի կապակցությամբ շտապ օգնություն են հրավիրվել և նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ և գրանցվել է նրա կենսաբանական մահը:
Մեր տեղեկություններով երկու տարի առաջ Էդիկ Գրիգորյան սրտի վիրահատություն էր տարել:
Այս տարի լրացավ հոկտեմբերի 27-ի գործի 18-րդ տարելիցը: Էդիկ Գրիգորյանը խոստացել էր բացահայտումներ անել:
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակիցը մահացել է
Այս գիշեր Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակիցներից Էդիկ Գրիգորյանը: Այս տեղեկությունը հաստատեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյան :