Լրահոս

02.11.2017 22:31


Արտակարգ դեպք Արարատի մարզում. ծնողները ականատես են եղել իրենց աղջկա վրաերթին

Արտակարգ դեպք Արարատի մարզում. ծնողները ականատես են եղել իրենց աղջկա վրաերթին

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի 09 VP 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն Լիաննա Նալբանդյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ամբողջական տվյալները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ավտոբուսից իջել է և ճանապարհի մյուս հանդիպակաց գոտում նրան սպասել են ծնողները և ակամա վերջիններս ականատես են եղել իրենց աղջկա վրաերթին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi Colt-ը հաշվառված է Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 34-ամյա Արամ Անտոնյանի անվամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը