Լրահոս

02.11.2017 14:21


Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Կոտայքում. հայտնաբերվել են սպանված 56-ամյա կնոջ և 53-ամյա տղամարդու դիերը

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Կոտայքում. հայտնաբերվել են սպանված 56-ամյա կնոջ և 53-ամյա տղամարդու դիերը

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Ռոմիկ Կիրակոսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ Մհեր Վարդանյանի), Ոստիկանության Հրազդանի բաժնի (բաժնի պետ Կարեն Գրիգորյանի), Ոստիկանության Զորքերի ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածից դեպի մոտ 4 կմ գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են 2 դի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիերը կապված էին պոլիէթիլենային տոպրակով և գրեթե 1 ժամից ավել պահանջվեց, մինչև ոստիկաններն ու քննիչները կարողացան դիերի վրայից հեռացնել հողաշերտը և դուրս բերել դրանք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը և Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը, ովքեր այս տարվա սեպտեմբերի 18-ից որպես անհայտ կորած՝ որոնվում էին Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից։

Դիակների հայտնաբերման վայրում հայտնաբերվել է նաև երկաթե ձող, որը նույնպես առգրավվել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը