Լրահոս

02.11.2017 14:06


Ավտովթար-դանակահարություն Երևանում. մոտոցիկլավարը կամ նրա ուղևորը դանակահարել է իրեն բախված Opel-ի վարորդին

Ավտովթար-դանակահարություն Երևանում. մոտոցիկլավարը կամ նրա ուղևորը դանակահարել է իրեն բախված Opel-ի վարորդին

Նոյեմբերի 1-ին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ թիվ 25 հասցեի դիմաց, բախվել են Opel մակնիշի 34 MZ 615 համարանիշի և առանց համարանիշի մոտոցիկլը, որից հետո էլ մոտոցիկլը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 35 GC 069 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո մոտոցիկլից գետնին ընկած 2 հոգուց մեկը իրենց մոտոցիկլին բախված Opel-ի վարորդին դանակահարել է: 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը