Միսը, կարագը, կաթնամթերքը լավ են արել, որ թանկացրել են․ մեր մասին են մտածել
Որոշ մարդիկ ասում են, որ միշտ վատի մասի ենք խոսում, ինչ է, հեչ լավ գործ չի՞ արվել։ Փորձեցի լավ բան գտնել մեր այս գաղջի մեջ ու գտա։ Ոնց գլխի չէինք ընկել՝ միսը ճիշտ են արել, որ թանկացրել են, մեր մասին են մտածել․ միս ուտողները շուտ են ծերանում․․․․ Կարագը ճիշտ են արել, որ թանկացրել են․ տեղով մեկ խոլեստերին է․․․ Կաթնամթերքը լավ են արել, որ թանկացրել են․ նախ, հիմնականում, ժամկետանց կաթի փոշուց է պատրաստվում, հետո լիքը աղիքային ցուպիկներ ու նմանատիպ բաներ կարող են լինել դրանց մեջ, այնպես որ՝ մեր շահերից ելնելով են թանկացրել, որ չգնենք, հետո չհիվանդանանք․․․ Դե խմիչքն ու ծխախոտը թանկացնելը պարզից էլ պարզ է, որ բխում է հենց մեր շահերից․․․ Տրանսպորտը թանկացնելը ամենաազգանպաստ գործերից մեկն է․ քայլեք մասիվից երրորդ մաս և կտեսնեք, թե ինպես են բուժվում ձեր հոդերն ու ոսկորները․․․ Իսկ այսքանից հետո եթե կարող եք ժպտացեք, ժպիտը երկարացնում է կյանքը։
Միսը, կարագը, կաթնամթերքը լավ են արել, որ թանկացրել են․ մեր մասին են մտածել
Որոշ մարդիկ ասում են, որ միշտ վատի մասի ենք խոսում, ինչ է, հեչ լավ գործ չի՞ արվել։ Փորձեցի լավ բան գտնել մեր այս գաղջի մեջ ու գտա։
Ոնց գլխի չէինք ընկել՝ միսը ճիշտ են արել, որ թանկացրել են, մեր մասին են մտածել․ միս ուտողները շուտ են ծերանում․․․․
Կարագը ճիշտ են արել, որ թանկացրել են․ տեղով մեկ խոլեստերին է․․․
Կաթնամթերքը լավ են արել, որ թանկացրել են․ նախ, հիմնականում, ժամկետանց կաթի փոշուց է պատրաստվում, հետո լիքը աղիքային ցուպիկներ ու նմանատիպ բաներ կարող են լինել դրանց մեջ, այնպես որ՝ մեր շահերից ելնելով են թանկացրել, որ չգնենք, հետո չհիվանդանանք․․․
Դե խմիչքն ու ծխախոտը թանկացնելը պարզից էլ պարզ է, որ բխում է հենց մեր շահերից․․․
Տրանսպորտը թանկացնելը ամենաազգանպաստ գործերից մեկն է․ քայլեք մասիվից երրորդ մաս և կտեսնեք, թե ինպես են բուժվում ձեր հոդերն ու ոսկորները․․․
Իսկ այսքանից հետո եթե կարող եք ժպտացեք, ժպիտը երկարացնում է կյանքը։
Սուսաննա Մուրադյանի ֆեյսբույան էջից