Արծվի արձանի մոտ 23-ամյա վարորդը Renault-ով մխրճվել է մետաղե արգելապատնեշների մեջ․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Հայրապետ Առաքելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 13.5 կմ հատվածում՝ Արծվի արձանի մոտ, իր վարած Renault մակնիշի 35 ԼM 882 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 ճանապարհների մեջտեղում գտնվող երկաթե արգելապատնեշներին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հանդիպակաց գոտու աջակողմյան մետաղյա արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է նրա ուղևորուհին՝ 23-ամյա Հաննա Հանթլինը։ շ
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու մահացածն աշխատում են ԱՄՆ Խաղաղության կորպուսում՝ որպես կամավորներ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։