Տարիներ առաջ Յուրի Վարդանյանը, ով երբեմնի թունդ ընդդիմադիրներից էր, ԱՄՆ-ից տեղափոխվեց Հայաստան: Նրան բերել էին, որպեսզի օգտագործեին: Օգտագործեին ներքաղաքական խարդավանքներում: Եվ օգտագործեցին:
Վարդանյանը կատարեց իր դերը: Դերն այդ, սակայն, այնքան էլ արդյունավետ չիրականացվեց, բայց իր առաքելությունը չիրականացրած «մավրին» որոշեցին, այդուհանդերձ, լավություն անել: Լավության կարգով նշանակեցին Հայաստանի դեսպան Վրաստանում: Այն Վրաստանում, որը ռազմավարական նշանակության հարևան է մեզ համար, այն Վրաստանում, որի միջոցով է ՀՀ-ն ապահովում իր միջազգային բեռնափոխադրումների ավելի քան 2/3-ը, այն Վրաստանում, որտեղ մենք կոմպակտ բնակեցված հայկական համայնք ունենք, այն Վրաստանում, որը թուրք-ադրբեջանական հսկայական ազդեցության տակ է հայտնվել և Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կարող է Ադրբեջանի համար դառնալ զենքի ու զինամթերքի տեղափոխման տրանզիտ երկիր և չդառնալ այդպիսին Հայաստանի համար:
Վարդանյանին հիմա հանել են դեսպանի պաշտոնից, բայց անհանգստանալ պետք չէ, քանզի մի բան կտան. չէ՞ որ պետությունը վերածվել է անձնական հարցեր լուծելու և լավություն անելու գործիքի:
Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան հարաբերություններին, ապա մեր երկիրն այնքան է անլրջացել ու աննշան դարձել միջազգային ասպարեզում, այնքան է կորցրել իր սուբյեկտայնության աստիճանը, որ արդեն ոչ միայն միջազգային խոշոր խաղացողներ Ռուսաստանի ու Արևմուտքի համար է դարձել հարգանքից զուրկ միավոր, այլ նաև Վրաստանի: Բանն այն է, որ ՀՀ անկախությունից ի վեր Վրաստանն առաջին անգամ մերժել է Հայաստանին դեսպանի նշանակման հարցում:
Որքան էլ փորձեցին թաքցնել, բայց իրականությունն այն է, որ Յուրի Վարդանյանի փոխարեն Վրաստանում պաշտոնական Երևանը տեսնում էր քաղաքագետ և այդ գործի համար բավական համարժեք թեկնածու Սերգեյ Մինասյանին, սակայն պաշտոնական Թբիլիսին «կուլտուրական» ձևով ցույց տվեց, որ Հայաստանն իր մոտ չի կարող ունենալ հայ-վրացական հարաբերություններից ու տարածաշրջանային զարգացումներից հասկացող դեսպան՝ առավել ևս եթե Մինասյանը ծագումով Ջավախքից է:
Ահա թե ուր հասանք. Վրաստանը պարզապես թքում է պաշտոնական Երևանի վրա: Բայց վրացիներից նեղանալ պետք չէ. եթե ինքդ ես քեզ որպես պետություն իջեցնում շրիշակից ցածր մակարդակի, ապա մի զարմացիր, որ հարևանդ նույն կերպ է ընկալելու քեզ:
Մավրը չարեց իր գործը, մավրը կարող է մնալ

Կորյուն Մանուկյան