Լրահոս

29.01.2010 15:06

Խ. Հարությունյան. «Արձանագրությունների վավերացումը կլինի ապրիլի 23–ից ոչ ուշ»

Խ. Հարությունյան. «Արձանագրությունների վավերացումը կլինի ապրիլի 23–ից ոչ ուշ»

Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն ասել է, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը Թուրքիայի համար ուղղակի առիթ էր, որ խուսափի դրանք վավերացնելուց ։

-Դա  ընդամենը առիթ է, որովհետև մինչ այդ նրանք արդեն հայտարարել էին, որ բազում խնդիրներ կան, որոնք չկարգավորելը մեծ խոչընդոտ է ստեղծում Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերցաման համար,-նշել է նա։

Ըստ Խոսրով Հարությունյանի, սակայն, արձանագրությունները կմտնեն վերջնական փուլ։

-Խորապես համոզված եմ, որ այս արձանագրությունները կհասնեն իրենց տրամաբանական ավարտին և կվավերացվեն թե՛ Հայաստանի, և թե՛Թուրքիայի խորհրդարանների կողմից։ Ողջամիտ ժամակետներն արդեն ուրվագծվում են, և դա կլինի ապրիլի 23-ից ոչ ուշ,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։