Լրահոս

31.10.2017 15:44


34-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 78-ամյա հետիոտնին

34-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 78-ամյա հետիոտնին

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 34-ամյա Կարեն Շահնազարյանը իր վարած Opel մակնիշի 23 ZZ 007 համարանիշի ավտոմեքենայաով Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել Սարկավագի 11 տան բնակչուհի՝ 78-ամյա Զաննան Վարտիկյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և նկատելով այդ պահին նշված հատվածով անցնող Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենան՝ կանգնեցրել է և բժիշկների հետ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մա) հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը