էլ Ֆեյսբուքի իմաստը ո՞րն է․ խաշի ամանի լուսանկար դնե՞լն է
Ի սկզբանե Ֆեյսբուքի նպատակը տեղեկատվության փոխանակումն է եղել... Հիմա դա այսպես է հասկացվում՝ էսօր խաշ եմ կերել, լուսանկարը դնում եմ, թող բոլորը տեղեկանան, որ «Հա ինչ՝ չեմ ամաչում՝ գդալով եմ ուտում»... Եւ, այնուամենայնիվ, երեւի խաշից բացի ֆեյսբուքցիներիս մի քիչ էլ Ղարաբաղի հարց է հետաքրքրում...
Լրատվական կայքերից մեկի Ֆեյսբուքում դրված նյութից տեղեկանում եմ, որ երեկ նախագահի դասախոսությունը քաղաքական դպրոցում մոնտաժված են հեռարձակել, մինչդեռ. «Սերժ Սարգսյանը խոսել էր Արցախի խնդրի մասին: Նա հայտարարել է, որ Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ հասկանում են, որ Արցախին հարակից տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Նա ասել է, որ այս մոտեցմանը կողմնակից են եղել ՀՀ բոլոր նախագահները, այդ թվում նաև ինքը: Նախագահ Սերժ Սարգսյանը միայն հավելել է, որ իրենք սպասում են առավել հարմար և Հայաստանի համար շահեկան պահի, որի ժամանակ էլ այդ տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին»:
Հիմա հարց՝ այս դասախոսությանը ներկա են եղել տասնյակ երիտասարդներ, որոնք հաստատ նաեւ Ֆեյսբուքի օգտատերեր են։ Կարո՞ղ են նրանք հաստատել, որ նախագահը նման բան է ասել... Հարց երկրորդ՝ եթե ասել է՝ ինչու չի հեռարձակվել հեռուստատեսությամբ եւ նեղ շրջանակներում ասելու իմաստը որն է... Իսկ եթե չի ասել՝ լավ, ինչու որեւէ մեկը չի ժխտում... Կներեք՝ Ֆեյսբուքի իմաստը խաշի ամանի լուսանկար դնե՞լն է...

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից