Բաքվում կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը: Նույն պահին Երևանում ընթանում էր Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեր բանակը ղեկավարած Սամվել Բաբայանի դատավարությունը: Այսինքն՝ Բաքվում ճանապարհ են բացում, իսկ այստեղ մարդ են «փակում»: Այս ամենը շատ խորհրդանշական է:
Պատերազմական ռեժիմում գտնվող երկու երկրների մայրաքաղաքներում, փաստորեն, լրիվ այլ մթնոլորտ է: Բաքվում բացում են նոր երկաթգիծը, ինչը ադրբեջանական բանակի ռազմական մատակակարման այլընտրանքային և հուսալի աղբյուր է դառնալու՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով, իսկ Երևանում զբաղված են բանսարկությամբ, մուտիլովկաներով ու էժանագին շոուներով (Ֆեյսբուքից մինչև ԱԺ):
Երևանում մի կողմից թամաշաներ են սարքում «Ազգ-բանակ» ծրագրի շրջանակներում, իսկ մյուս՝ կողմից շինծու մեղադրանքով կալանավորում ու դատում հաղթանակած պատերազմի հրամանատարին (դատավորը, տողատակում այլ բան նկատի ունենալով, Բաբայանից հետաքրքրվում է, թե նա որտեղից գիտի «Իգլա» զինատեսակի մասին, բայց դե մեղադրելու չէ, քանզի հայաստանյան ներկա պայմաններում դատավորը պարտավոր չէ իմանալ, որ պատերազմի ժամանակ Բաբայանը ղեկավարել է բանակը և շատ լավ գիտի ոչ միայն «Իգլայի», այլ նաև մյուս զինատեսակների մասին):
Բաքվում ամեն օր քայլ են անում Հայաստանի ու Ղարաբաղի շուրջ օղակը սեղմելու ուղղությամբ, իսկ Երևանում զբաղված են կեղտոտ ու անձնակենտրոն հարցերով. ներիշխանական գզվռտոցից արդեն վաղուց գարշահոտություն է փչում, իսկ քաղաքական, տնտեսական ու մշակութային վերնախավ կոչվածը շուտվանից ենթակա է սանիտարական հատման:
Ադրբեջանն ու Հայաստանը զուգահեռ մոլորակներում են հայտնվել: Այնտեղ լրիվ ուրիշ կյանքով են ապրում և ուրիշ խնդիրներ լուծում, իսկ այստեղ գերիշխում է «նորին մեծություն» մուտիլովկան:
Թե ինչով է այս ամենը ավարտվելու, դժվար չէ կռահել: Այսպիսի տեմպերով ու այսպիսի որակներով մենք հազիվ թե երկար ձգենք:
Հայաստանն առայժմ մնում է որպես այդպիսին Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի իներցիայի ու միջազգային խոշոր խաղացողների միջև առկա որոշակի փխրուն հաշվեկշռի շնորհիվ: Բայց դե հաղթանակն այնպես է մսխվել, որ իներցիան արդեն զրոյին է մոտեցնում արագությունը, իսկ միջազգային հաշվեկշիռն էլ շատ «կապրիզնի» բան է:
Երբ Երևանում դատում են հաղթանակի հրամանատարին, ապա դա պետք է բոլորիս մտածելու տեղիք տա: Եթե, իհարկե, մնացել է մտածելու կարողություն և ցանկություն:
Ինչպես է ավարտվելու այս պատմությունը

Կորյուն Մանուկյան