Բաքվում կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը:
Բացման արարողությանը ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ու այլ բարձրաստիճան հյուրեր:
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով, այս արարողության ժամանակ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը ընդգծում է այս նախագծի հատուկ ռազմավարական նշանակությունը:
«Վստահ եմ, որ նոր երկաթուղին կփոխի գոյություն ունեցող տնտեսական իրականությունը և նոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև նրա սահմաններից դուրս»,-ասաց վարչապետը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ու Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը խորհրդանշական կերպով երկաթուղային ուղիների մեջ մեխեցին մեխեր, փոխեցին սլաքները և բացեցին հուշատախտակը:
Հինգ երկրների ղեկավարները համատեղ լուսանկարվեցին: Նրանք նաև շարժվեցին նոր երկաթգծով անցնող առաջին գնացքով:
Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) նոր երկաթուղին միացնում է Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան:
Նախագծի շրջանակներում, Վրաստանում, Ախալքալաքի կայարանից մինչև Կարսի կայարան կառուցվեց երկաթուղային գիծ: Երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 826 կիլոմետր:
ԲԹԿ-ի շահագործման առաջին փուլում նախատեսվում է տեղափոխել մեկ միլիոն ուղևոր և 6,5 միլիոն տոննա բեռ: Երկրորդ փուլում բեռնափոխադրումների ծավալը կարող է հասնել տարեկան 17 միլիոն տոննայի և տարեկան 2 միլիոն ուղևորի:
Նախագիծը սկսվել է 2008 թվականին՝ ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, Ռոբերտ Սեկուտայի կարծիքով կարևոր քայլ է Եվրասիայում առևտրի ու առևտրային կապերի բարելավման ուղղությամբ և մեծ նշանակություն ունի «Մետաքսի ճանապարհի» համար:
«Մենք երկար ժամանակ խոսեցինք «Մետաքսի ճանապարհի» կարևորության մասին և կարծում եմ, որ այսօրվա բացումը ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ»,-ասաց Սեկուտան:
Բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին (ֆոտոշարք)

Աղբյուրը՝ jnews.ge