Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն ներկայացվեց դատարանում (տեսանյութ)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը․ հարցաքննվել է Սամվել Բաբայանը։
Նա դատարանում ևս հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Հարցաքննությունից հետո Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելուև դատարանից ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել։ Որպես հիմնավորում նա նշել է, որ դատարանում ավարտվել են ապացույցների հետազոտման և վկաների հարցաքննության փուլերը, և կալանքը փոխելու միջնորդությունը մերժելու դատարանի նախորդ որոշման հիմքերը, թե Սամվել Բաբայանը կարող է ազդել վկաների, մասնավորապես՝ Աշոտ Շուշանյանի ցուցմունքների վրա, այլևս առոչինչ են։
Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն ներկայացվեց դատարանում (տեսանյութ)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը․ հարցաքննվել է Սամվել Բաբայանը։
Նա դատարանում ևս հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Հարցաքննությունից հետո Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և դատարանից ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել։ Որպես հիմնավորում նա նշել է, որ դատարանում ավարտվել են ապացույցների հետազոտման և վկաների հարցաքննության փուլերը, և կալանքը փոխելու միջնորդությունը մերժելու դատարանի նախորդ որոշման հիմքերը, թե Սամվել Բաբայանը կարող է ազդել վկաների, մասնավորապես՝ Աշոտ Շուշանյանի ցուցմունքների վրա, այլևս առոչինչ են։
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է Սամվել Բաբայանի կալանքը փոխելու պաշտպանի միջնորդությունը։
Դատական հաջորդ նիստը կշարունակվի նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին։
7or.am