Մամեդյարով․ «Նոյեմբերի կեսին ՄԽ համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ» (լրացված)
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի կեսին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը։
Նա հավելել է, որ համանախագահների և նախարարների հանդիպման ճշգրիտ վայրն ու ժամկետն առայժմ հայտնի չեն:
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կկայանա թե ոչ, հայտնի կդառնա համանախագահների հետ բանակցություններից հետո»,-ավելացրել է Մամեդյարովը:
***
Հայաստանի արտգործնախարարությունն առայժմ չի հաստատում Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի առաջիկա հանդիպման մասին տեղեկությունները:
«Ազատության» հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը փոխանցել է․ «Հանդիպման, դրա վայրի և ժամկետների մասին վերջնական պայմանավորվածության առկայության դեպքում այդ մասին նախապես կտեղեկացնենք»:

7or.am