Կարծիք

30.10.2017 09:01


Մեր երկրում դատավարությունների հիթ-շքերթը շարունակվում է

Մեր երկրում դատավարությունների հիթ-շքերթը շարունակվում է

Ակամա հիշում ես այսպիսի պատմական դեպք։ Մոտենում էր Ստալինի ծննդյան օրը։ Եթե չեմ սխալվում՝ յոթանասունամյա հոբելյանը։ Հրավիրված էին խորհրդային առավել երեւելի քաղաքացիներ։ Գրողներ, գիտնականներ, արտիստներ։ Այդ թվում՝ ակադեմիկոս Կապիցան։

Եվ ահա հանդուգն Կապիցան իր մոտիկ մարդկանցից մեկին ասաց․

-Ես Ստալինի մոտ չեմ գնա։

Մոտիկ մարդը տականքի մեկը դուրս եկավ։ Կապիցայի հանդգնությունը հայտնի դարձավ։

Զայրացուցիչ արտահայտությունը փոխանցեցին Ստալինին։ Բոլորը վստահ էին, թե Կապիցան դատապարտված է։

Իսկ Ստալինը մտածել, մտածել ու ասել է․

-Դե, գլուխը քարը…

Նույնիսկ չի գնդակահարել ակադեմիկոսին։

Եվ դա Ստալինն էր։ Գուցե մենք էլ լինենք փոքր֊ինչ հանդուրժող։

ՍԵՐԳԵՅ ԴՈՎԼԱԹՈՎ

Վերջին օրերին ՀՀԿ-ի պարտ-շկոլայում դասախոսություն կարդացած մարդն էլ էր քաղաքական գործչի հատկանիշներից մեկը համարում հանդուրժող լինելը:
Բայց դե, մեր երկրում դատավարությունների հիթ-շքերթը շարունակվում է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը