Լրահոս

28.12.2010 17:55


Առաջնային գծում հրադադարի խախտումների թիվը ավելացել է 53%-ով

Ինչպես հայտնում է «Regnum» գործակալությունը՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ 2010թ-ին լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների քանակը, նախորդ տարվա համեմատ, աճել է 53%-ով՝ կազմելով 5871։

-Սակայն դրանք հիմնականում նպատակային կրակոցներ չեն եղել։ Մեզ ավելի շատ անհանգստացրել էին դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունները։ Ամբողջ հետպատերազմյա շրջանում դիվերսիոն խմբերի ներխուժման այդքան փորձեր չէր եղել։ Դրանք բոլորը, բացի մեկից, կասեցվել են ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից։ Ընդհանուր առմամբ գրանցվել է դիվերսիոն-հետախուզական խմբերի ներխուժման 30 փորձ, - նշել է նա։

Նրա խոսքերով՝ միայն 6-րդ պաշտպանական շրջանում է հաջողվել հակառակորդի դիվերսիոն խմբին ներխուժել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերև սպանել 4 ու վիրավորել ևս 4 զինծառայողի՝ թողնելով մեկ զոհի։

-Մյուս բոլոր դեպքերում մեր ուժերը կա՛մ կասեցրել են հակառակորդի ներխուժումը, կա՛մ ոչնչացրել։ Ղարաբաղյան հատուկ նշանակության զորամիավորումների կողմից իրականացված պատասխան գործողությունների արդյունքում սպանվել են հակառակորդի 41 և վիրավորվել 23 զինծառայող։ Հակառակորդի դիվերսիոն գործողությունների ու դիպուկահարների կրակոցների արդյունքում ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից զոհվել են 7 և վիրավորվել 8 զինծառայող, - ավելացրել է Մովսես Հակոբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը