Կարծիք

28.10.2017 08:14


Ո՞ւմ է պետք Հանրապետության հրապարակի հսկա տարածությունն՝ իր անիմաստ դատարկությամբ․ պետք է «սեղմել»

Ո՞ւմ է պետք Հանրապետության հրապարակի հսկա տարածությունն՝ իր անիմաստ դատարկությամբ․ պետք է «սեղմել»

Տարօրինակ, եթե չասենք՝ արտառոց առաջարկությամբ է հանդես եկել ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
Իսկ ես կարծում եմ՝ Երեւանի գերծանրաբեռնված փողոցների եւ խցանումների խնդիրը լուծելու համար ոչ թե Օպերայի շենքը պետք է քանդել, այլ՝ ֆունկցիոնալության առումով զրոյական դերակատարություն ունեցող «զըռռռլամա» Հանրապետության հրապարակը «սեղմելու» խնդիրը պետք է լուծել:
Սովետական շքերթների ժամանակները վաղուց անցել են, ինչին և ծառայում էր այդ հրապարակը: Անցել են նաև այդ հրապարակում կուռք-արձան տեղադրելու ժամանակները: Ուրեմն՝ ո՞ւմ է պետք այդ հսկա տարածությունն՝ իր անիմաստ դատարկությամբ: Կարելի է այն վերակառուցել ու դարձնել քիփ ու կոկիկ հրապարակ, ինչպեսին տեսնում ենք եվրոպական երկրներում:
Շատրվանների հարակից հատվածով կարելի է բավարարվել և վերջ, իսկ մնացած տարածությունը թող ծառայի որպես հանրամատչելի տարածք, բանուկ ճանապարհ, զբոսավայր: Այդ կերպ կլուծվի փողոցների գերծանրաբեռնվածության և խցանումների խնդիրը:
Սա՛ էլ իմ առաջարկն է:
Միանգամայն լուրջ:

Կից նյութն՝ այստեղ։

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը