Լրահոս

27.10.2017 15:17


Օպերայի շենքը քանդել ու կառուցել էստակադա. ճարտարապետ (տեսանյութ)

Օպերայի շենքը քանդել ու կառուցել էստակադա. ճարտարապետ (տեսանյութ)

Երեւանի գերծանրաբեռնված փողոցներ եւ խցանումների խնդիրը, ըստ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի, սկսում է շատ վաղուց. «Թամանյանի ժամանակ Երեւանը նախագծվել է 150 հազար բնակչի համար: Ամբողջ փողոցային ցանցը հիմնականում արված է բնակչության այդ թվից, նաեւ հաշվի են առել հասարակական տրանսպորտի առկայությունը եւ Երեւանը՝ որպես քաղաք-այգի: Պատմության մեջ որպես քաղաք-այգի եղել են Վաշինգտոնն ու Երեւանը: Վաշինգտոնը քաղաք-այգու իր կարգավիճակը պահպանել է, մինչդեռ Երեւանը հիմա վերածվել է մեկ միլիոնանոց քաղաքի խաչմերուկ եւ բոլոր հիմնական ուղղությունները հատվում են Երեւանի կենտրոնում: Դրա համար այս վիճակին ենք»: Այս մասին հայտնում է a1plus.am-ը։

Ըստ նրա՝ խցանումներն ու փողոցների գերծանրաբեռնվածությունը առաջացավ նաեւ այն պատճառով, որ հասարակական տրանսպորտը կարծես թե օրակարգից հանվեց. «Տրոլեյբուս գրեթե չի գործում, տրամվայն ընդհանրապես հանվեց, մետրոն՝ շատ սահմանափակ է: Արդյունքում այդ երթուղայինների կազմակերպումը կարծես ամբողջ Երեւանը մեկ փողոցի, մեկ ուղղության վրա է՝ սկսվում է Կոմիտաս փողոցից, Բաղրամյանով գնում է դեպի հարավ: Գլխավոր հատակագծով նախատեսված էր շրջանցող ճանապարհներ, որոնք հիմա չկան: Փողոցները, ինչպես մարդու դեպքում, դրանք քաղաքի արյունատար անոթներն են, որ կատարում են արյան շրջանառությունը, որ իրենց լավ զգան: Փողոցները մենք ոչ թե մաքրեցինք այդ տրոմբներից, այլ ավելացրինք նորերը՝ մեքենաների կանգառները»:

Պարոն Մուշեղյանը, որպես լուծում, առաջարկում է Օպերայի եւ բալետի շենքը քանդել, փոխարենը կառուցել խաչմերուկ եւ լուծել տրանսպորտային խնդիրները. «Այստեղ խոսքը վերաբերում է նրան, թե մենք ինչ մոտեցումներ ենք ցույց տալիս՝ հարցերը կարգավորելու համար»: Ճարտարապետն իր հետ ուներ նաև համապատասխան գծագիր։

Մանրամասները՝ a1plus.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը