1990-ականների կեսերին մի օր արթնացանք ու տեսաք, որ «Նաիրի» կինոթատրոնի ճակատին փակցված մեծ պաստառի վրա գրված է՝ «Հրավիրում է Նադեժդա Սարգսյանը»: Պարզ էր՝ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը կամ շենքի մի մասը տվել էին «Շամիրամի» անդամին: Թե ի՞նչ գործունեություն էր ծավալում «Շամիրամի» անդամն այդ շենքում՝ շատերին անհայտ մնաց: Դե, որ հրավիրում էր, երևի՝ վիսկի խմելու կամ էլ խաշ ու խորոված ուտելու էր հրավիրում (նա ու երգը իրար հակացուցված են): Ինչևէ, կինո «Նաիրին» ուզածի չափ «քշելուց» հետո նրա ձեռքից հետ վերցրին կինոթատրոնը՝ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքի ողբերգական տեսքով: 2000-ականներին Կինոմիության անդամների մեծամասնության համաձայնությամբ կառավարությունը վաճառեց «Հայֆիլմ» կինոստուդիան, որը բավական երկար ժամանակ «քշում» էր հայտնի լեզվաբանի՝ Արտեմ Սարգսյանի որդին՝ տաղավարներն օգտագործելով իր գռեհիկ սերիալները նկարելու նպատակով ու ամեն տարի խոստանում, թե Գաֆեսճյանի ներդրումները հեսա-հեսա կտեսնեք ու մեր կինոստուդիան կդառնա հայկական Հոլիվուդ՝ տարածաշրջանում միակը (նույնը ասում էր վաճառքից հետո կինոստուդիայի գլխավոր պրոդյուսերի աթոռին նստած Կինոմիության նախագահ Գևորգյանցը): Վերջերս միայն սեփականատիրոջ ու «Արմենիա»-ի ձեռքից հետ վերցրին կինոստուդիան՝ ավերակված տեսքով: Հիմա էլ ժողարտիստ Թոխատյանին են նվիրել «Կանազի» մշակույթի պալատը, որն ասում է, թե ինքը կարող է փրկել պատմամշակութային արժեք հանդիսացող այդ շենքը: Ինչպե՞ս: «ԹաԹերական դԲրոց ա լինելու, ՊՏՈՒ ա լինելու, հիՑունն անց մարդիկ են թաԹրոնների բեմի մաշինիստները, տեխնիկական կազմը, նրանց փոխարինող ա պետք»- իր ներկայացրած ծրագրի անունը չհիշելով՝ բացատրում է Թոխատյանը: Նման խայտառակ հրապարակային խոսքով ժողարտիստներ էլի ունենք: Խե՜ղճ «թաԹերական դԲրոց»: Ի՞նչ կմնա Կանազից՝ կտեսնենք: Բայց որ պալատական «սազանդարներին» կառույցներ նվիրաբերելուց հետո արդի մշակույթը չի շահել՝ իրողություն է:
Պատմամշակութային արժեքները «շան ու գելի փայ»
1990-ականների կեսերին մի օր արթնացանք ու տեսաք, որ «Նաիրի» կինոթատրոնի ճակատին փակցված մեծ պաստառի վրա գրված է՝ «Հրավիրում է Նադեժդա Սարգսյանը»:
Պարզ էր՝ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը կամ շենքի մի մասը տվել էին «Շամիրամի» անդամին: Թե ի՞նչ գործունեություն էր ծավալում «Շամիրամի» անդամն այդ շենքում՝ շատերին անհայտ մնաց: Դե, որ հրավիրում էր, երևի՝ վիսկի խմելու կամ էլ խաշ ու խորոված ուտելու էր հրավիրում (նա ու երգը իրար հակացուցված են): Ինչևէ, կինո «Նաիրին» ուզածի չափ «քշելուց» հետո նրա ձեռքից հետ վերցրին կինոթատրոնը՝ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքի ողբերգական տեսքով:
2000-ականներին Կինոմիության անդամների մեծամասնության համաձայնությամբ կառավարությունը վաճառեց «Հայֆիլմ» կինոստուդիան, որը բավական երկար ժամանակ «քշում» էր հայտնի լեզվաբանի՝ Արտեմ Սարգսյանի որդին՝ տաղավարներն օգտագործելով իր գռեհիկ սերիալները նկարելու նպատակով ու ամեն տարի խոստանում, թե Գաֆեսճյանի ներդրումները հեսա-հեսա կտեսնեք ու մեր կինոստուդիան կդառնա հայկական Հոլիվուդ՝ տարածաշրջանում միակը (նույնը ասում էր վաճառքից հետո կինոստուդիայի գլխավոր պրոդյուսերի աթոռին նստած Կինոմիության նախագահ Գևորգյանցը):
Վերջերս միայն սեփականատիրոջ ու «Արմենիա»-ի ձեռքից հետ վերցրին կինոստուդիան՝ ավերակված տեսքով:
Հիմա էլ ժողարտիստ Թոխատյանին են նվիրել «Կանազի» մշակույթի պալատը, որն ասում է, թե ինքը կարող է փրկել պատմամշակութային արժեք հանդիսացող այդ շենքը:
Ինչպե՞ս:
«ԹաԹերական դԲրոց ա լինելու, ՊՏՈՒ ա լինելու, հիՑունն անց մարդիկ են թաԹրոնների բեմի մաշինիստները, տեխնիկական կազմը, նրանց փոխարինող ա պետք»- իր ներկայացրած ծրագրի անունը չհիշելով՝ բացատրում է Թոխատյանը:
Նման խայտառակ հրապարակային խոսքով ժողարտիստներ էլի ունենք: Խե՜ղճ «թաԹերական դԲրոց»:
Ի՞նչ կմնա Կանազից՝ կտեսնենք:
Բայց որ պալատական «սազանդարներին» կառույցներ նվիրաբերելուց հետո արդի մշակույթը չի շահել՝ իրողություն է:
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից