Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության մասին» օրենքի նախագիծը․ ով ինչպես է քվեարկել
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը և քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»օրենքի նախագիծը․ կողմ է քվեարկել 89, դեմ՝ 9 պատգամավոր։
Պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի մեջ այժմ միավորվում են ներկայում գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքները:
Ավելի վաղ՝ օգոստոսի 31-ի նիստում, ՀՀ կառավարությունն էր հավանության տվել օրենքի այդ նախագծին։
Քվերակություններից հետո խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության մասին» օրենքի նախագիծը․ ով ինչպես է քվեարկել
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը և քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը․ կողմ է քվեարկել 89, դեմ՝ 9 պատգամավոր։

7or.am