Քաղաքական

29.01.2010 13:54


Հայկ Բաբուխանյանը ԱԺ նախագահի, վարչապետի և արտգործնախարարի մասին

Հայկ Բաբուխանյանը ԱԺ նախագահի, վարչապետի և արտգործնախարարի մասին

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը «Փաստարկ» ակումբում հայտարարել է, որ Հայաստանում նախապատերազմական վիճակի ռիսկայնությունը գնալով ավելանում է, և այդ պայմաններում մեր երկիրը պետք է կարողանա շատ հզոր, կուռ բռունցք դառնալ։

-Բռունցք դառնալու համար, ես գտնում եմ, որ պետք է կառավարության մեծ մասը փոխվի, որովհետև կառավարություն, որը ղեկավարվում է «Что? Где? Когда?» խաղացող վարչապետով, մինիստրներով, որոնց մեծ մասը, բացառությամբ երևի 2-3-ի, պարզապես գանձագողեր են (Վերստուգիչ պալատի բացահայտումները դա են ցույց տալիս), իհարկե, այսպիսի կառավարությունով գնալ նախապատերազմական վիճակում կուռ և՛ բանակ, և՛ տնտեսություն ստեղծելուն, մենք չենք կարող։ Այստեղ պետք են  նո՛ր մոտեցումներ, նո՛ր մարդիկ, նո՛ր կառավարման մեթոդներ,- ընդգծել է Հ. Բաբուխանյանը։

Նա նաև ասել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեղմիկ ոճ ունի.

-Մեր արտգործնախարարը, իհարկե, մի քիչ մեղմիկ մոտեցումներ, ոճ ունի։ Այդ մեղմիկ ոճը ես չեմ ընդունում։ Գտնում եմ, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի ավելի ագրեսիվ։

Իսկ «7օր»-ի հարցին՝ «Համամի՞տ եք ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն խոսքերին, թե քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ» ՍԻՄ նախագահը պատասխանել է.

-Ես վստահ չեմ, որ Հովիկ Աբրահամյանն ասել է այդ խոսքը հենց այնպես, ինչպես որ դուք եք ասում։ Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, ապա կածում եմ՝ պետք է ունենալ և՛ համապատասխան կրթություն, և՛ համապատասխան ինտելեկտ, որն իհարկե նաև խելքի արտահայտություն է։

«Հովիկ Աբրահամյանն ո՞ւնի այդ արժանիքները»,- հարցին Հ. Բաբուխանյանը ասել է.

-Չեմ կարծում, որ մենք պետք է հիմա այստեղ առանձին-առանձին քննարկենք մեր գործիչներին, բայց ես ձեզ ասեմ, որ Հովիկ Աբրահամյանի գոնե այն հայտարարությունը, թե Թուրքիային մենք պարտավոր ենք տալ համարժեք պատասխան, ինչպես նա և իրանական ուղղությամբ կատարած իր հայտարարությունները ես ողջունում եմ,- պատասխանել է Հ. Բաբուխանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը