Էնդրյու Շեֆեր. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման շուրջ
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած հանդիպումը եւ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ խաղաղ կարգավորման հասնելու համար ԵԱՀԿ ՄԽ-ի հետ կառուցողական աշխատանքի նրանց պատրաստակամությունը լավ նշան է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով բանակցությունների ներկայիս ընթացքը:
«Որպես համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի գործընթացին եւ շարունակում է հորդորել կողմերին՝ հարգել հրադադարի ռեժիմը եւ շարունակել բանակցությունները ամենաբարձր մակարդակով՝ քայլեր անելով ավելի վաղ, այդ թվում նաեւ, Վիենայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված որոշումների լիակատար իրականացման համար:
Համանախագահներն աշխատում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ճշտելու հաջորդ հանդիպման օրը, որը նախատեսվում է առաջիկա շաբաթներին»,-նշել է դիվանագետը:
Էնդրյու Շեֆեր. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման շուրջ
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած հանդիպումը եւ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ խաղաղ կարգավորման հասնելու համար ԵԱՀԿ ՄԽ-ի հետ կառուցողական աշխատանքի նրանց պատրաստակամությունը լավ նշան է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով բանակցությունների ներկայիս ընթացքը: