Լրահոս

28.12.2010 17:00


Հարբած կինը գողացել է հրապարակի տոնածառը

Հարբած կինը գողացել է հրապարակի տոնածառը

Օմսկի 18-ամյա մի բնակչուհի սղոցել է քաղաքային հրապարակներից մեկում տեղադրված ու զարդարված տոնածառը և գողացել այն։ Նկատելով, որ տոնածառն անհետացել է՝ տեղի բնակիչները դիմել են ոստիկանություն։ Տոնական ծառը հայտնաբերվել է հրապարակին հարող տներից մեկում։ Տանտիրուհին պատմել է, որ տոնածառն իրեն է բերել իր ընկերուհին։ Վերջինն էլ խոստովանել է, որ հարբած վիճակում է տոնածառ գողացել։ Այժմ Օմսկի ոստիկանությունը որոշում է քրեական գործ հարուցելու հարցը։ Տոնածառն առգրավվել է և վերադարձվել նախկին տեղը։

Այս խորագրի վերջին նյութերը