Կարծիք

25.10.2017 07:55


Այ, սա ես հասկանում եմ «Ազգ-բանակ»

Այ, սա ես հասկանում եմ «Ազգ-բանակ»

Երբ իշխանությունը առաջ է քաշում ու փորձում է օրենսդրորեն ամրապնդել «Ազգ-բանակ» կոնցեպցիան, ես հասկանում եմ, որ պետական բարձրաստիճան այրերը՝ իրենց, իրենց որդիների, եղբայրների օրինակներով գործնականում պետք է հասարակությանը ցույց տան, թե իրականում ինչ է նշանակում «Ազգ-բանակ» ։
Երբ այդ համատեքստում Իսրայելի օրինական է բերվում, ես նայում եմ այդ երկրի վարչապետ՝ Բենիամին Նաթանյահուի կեսնագրությանն ու տեսնում, եմ որ նրա եղբայր ՝ իսրայելական բանակի փոխգնդապետ, Իոնի Նաթանյուհն զոհվել է 1976թ․ էնտեեբե օպերացիայի ժամանակ, երբ Ուգանդայում ահաբեկիչներից ազատում էին հրեա պատանդներին։
Իսկ ինքը՝ Բենիամինը, 1967թ․ ԱՄՆ-ում ուսումը վերջացնելուց հետո վերադարձել է Իսրայել ու ծառայության անցել իսրայելական բանակի էլիտար-դիվերսիոն ստորաբաժանումում, 5 տարի ծառայել է, մասնակցել մարտական գործողությունների, 2 անգամ վիրավորվել։
1972թ․ ծառայությունն ավարտելով՝ վերադառնում է ԱՄՆ՝ բարձրագույն կրթություն ստանալու, սակայն 1973թ․ «Ահեղ դատաստանի» պատերազմի բռնկման պատճառով ընդհատում է ուսումը, վերադառանում է Իսրայել և մասնակցում պատերազմին։ Ի դեպ, Բենիամին Նաթանյահուն բանակ ծառայելով, պատերազմների մասնակցելով ու վիրավորվելով՝ շատ ավելի բարձրակարգ կրթություն է ստացել, քան կրթվելու պատրվակով բանակից խուսափած մեր պաշտոնյանները։
Այ, սա ես հասկանում եմ «Ազգ-բանակ»:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը